-
20.09.2020|
13:43
Իրանում սկսվել է կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքը. երկրում վարակման դեպքերի օրական ցուցանիշը գերազանցում է 3000-ը՝ գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ փետրվարից վարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
-
18.09.2020|
11:29
Յուրաքանչյուր տարի՝ կարեւորելով հայ բուժաշխատողի դերն ու կարեւորությունը, «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրը այս տարի եւս խրախուսական մրցանակներ հանձնեց հայ անվանի բժիշկներին ու բուժաշխատողներին՝ առավելապես կարեւորելով առաջնագծի բժիշկների՝ այս ամիսների տքնաջան աշխատանքն ու նվիրական ծառայությունը։
-
18.09.2020|
11:22
Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում հիվանդացածների ընդհանուր թիվը մոտենում է 30 միլիոնին (29,6 միլիոն), մահացել է 935,8 հազար մարդ: Իրավիճակը լուրջ է Հնդկաստանում՝ 5 միլիոն վարակված, որ երկրորդ ցուցանիշն է ԱՄՆ-ից հետո: 82 000 մարդ մահացել է (երրորդն ԱՄՆ-ից ու Բրազիլիայից հետո):
-
15.09.2020|
12:19
Չափազանցություն չէ, որ ամբողջ աշխարհը սպասում է՝ երբ կգտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Երկու հետազոտող ԱՄՆ-ից ներկայացրել են նոր ու զարմանալի տեսություն՝ ինչպես մինչև այդ պահը Sars-CoV-2-ի դեմ իմունիտետ կարող են ձեռքբերել մեծ թվով մարդիկ:
-
15.09.2020|
01:04
Խիստ անհասկանալի, հաճախ էլ գործնականում անիրագործելի ուղեցույցով երեկվանից մեկնարկեց ուսումնական տարին։ Պետք է ԿԳՄՍ նախարարին ու իր ուղեցույցի հեղինակներին դպրոցից դպրոց տանեին, որպեսզի տեսնեին, թե իրականում 6, երբեմն էլ անգամ 6-ը չլրացած առաջին դասարանցիներն ինչպես էին «տառապում» դիմակի ձեռքը։
-
14.09.2020|
10:28
Ֆրանսիայում համաճարակային վիճակի ակնհայտ վատացումն արձանագրել է վարչապետ Ժան Կաստեքսը՝ սեպտեմբերի 11-ին ներկայացնելով Պաշտպանության և անվտանգության խորհրդի հատուկ նիստի՝ COVID-19-ի դեմ պայքարի որոշումները:
-
13.09.2020|
15:58
Կորոնավիրուսի հակամարմինները նվազում են ընդամենը մեկ ամսից՝ հաստատում է նոր հետազոտությունը, և դա կարող է հարված դառնալ աշխարհի՝ պատվաստանյութի հետ կապված հույսերին՝ գրում է Լիզի Ռոբերտսը: Եթե հակամարմինները ժամանակի հետ նվազում են, դա կարող է նշանակել, որ պատվաստանյութի ստեղծած իմունիտետը նույնպես կանհետանա, որ պատվաստանյութը դարձնում է նվազ արդյունավետ կամ պահանջում է բազմակի իմունացում:
-
12.09.2020|
21:23
Ալկոհոլային թունավորման պատճառով մահերի թիվն շարունակում է ավելանալ։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել։
-
11.09.2020|
20:29
Կառավարության որոշմամբ այսօր` ժամը 17:00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ Հայաստանի ամբողջ տարածքում սահմանվում է կարանտին:
-
09.09.2020|
22:53
Մանկաբարձ, գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ, Գյումրու պատվավոր քաղաքացի, Գյումրի քաղաքի երախտավոր և իր խոսքով ասած՝ իր քաղաքը անչափ սիրող ԼԵՆՆԱԳԱՆՑԻ Ֆելիքս Գրիգորյանն իր երջանիկ մանկության, իմաստալից ու պատվով հաղթահարվող դժվար ճանապարհի մասին միշտ նույն պատրաստակամությամբ ու սիրով է պատմում։